‘«Տաս օր ա չեն կրակում ուրեմն էլ ճանապարհ պետք չի՞» (ֆոտո)’

1823

Լրագրող Գոհար Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է.

Մայիսն էս երեք ամիս ա անցել ա, օգոստոսն էլ տասն օրից կանցնի ուր ա Վազաշեն-Պառավաքարի ձեր խոստացած շրջանցիկ ճանապարհը վարչապետ, փոխվարչապետ, կապի և տրանսպորտի նախարար, մյուսներ…թե տաս օր ա չեն կրակում ուրեմն այլևս հաստատվեց խաղաղություն ու էլ ճանապարհ պետք չի???

Միթե 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ ճանապարհը հնարավոր չէր 9 ամսում սարքել, էդ կարգի անկարող ենք???

Հիշեցնեմ, որ 2013-ի հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ էր բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա, որի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող 19-ամյա Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինծառայող վիրավորվել էին:

Դեպքերից հետո Բերդի տարածաշրջանի բնակիչների պահանջով որոշում կայացվեց կառուցել շրջանցիկ ճանապարհ, որը պետք է շահագործման հանձնվեր մայիսին, այնուհետև հետաձգվեց մինչև օգոստոս, սակայն օգոստոսի 21-ի 9:40-ի դրությամբ ճանապարհը դեռևս էսպիսին է, իսկ աշխատողներ ու մեքենա չնկատեցի…

Հիշեցնեմ նաև, որ այս ճանապարհը մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ամենակարևոր ճանապարհներից մեկն ա…

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվել են վճարել լրագրողի ազատ արձակման համար պահանջվող փրկագինը’