‘Տավեկյոն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն է’

760

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է դարձել 71-ամյա Կառլո Տավեկյոն,-հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Նա ընտրություններում հավաքել է  ընտրողների ձայների 63,33 տոկոսը: Այս պաշտոնին էր հավակնում նաև «Միլանի» նախկին կիսապաշտպան Դեմետրիո Ալբերտինոն, ով զբաղեցնում է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ազատ էր մնացել Ջանկառլո Աբետեի հրաժարականից հետո: Վերջինս այդ քայլին էր դիմել Բրազիլիայի աշխարհի առաջնությունում Իտալիայի ազգային հավաքականի անհաջող ելույթների պատճառով:

Նախորդ հոդվածը‘Գնդակահարության գնով նախագահ դարձածը չի կարող պաշտպանել Հայաստանի շահը’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը խճճվում է իր հյուսած սարդոստայնում. «Հրապարակ»’