‘Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է’

826

Հունվարի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից: Ձնաբքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կպաշտպանի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ’