‘
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակը լարված է դեռ օգոստոսի 5-ից: Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը:
Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը «Ռազմինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղի ուղղությամբ կրակը դադարեցվել է:
«Կրակոցները մեր մարտական դիրքերի ուղղությամբ են»,- ասաց Մադաթյանը:
Հիշեցնենք, որ հայկական կողմը պատասխան գործողություն է ձեռնարկել, որի ընթացքում ադրբեջանական կողմն ունի կորուստներ: Հայկական կողմն ունի երկու վիրավոր, որոնք գտնվում են Կենտրոնական ռազմական հոսպիտալում:
‘