‘Տավուշի մարզում զինվոր է վիրավորվել. Առավոտ’

2081

«Առավոտ»-ը փոխանցում է, որ մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:

Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան: Կայքի տեղեկություններով`վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է: 

Նախորդ հոդվածը‘Վթարվել է Երևան-Մոսկվա երթուղային ավտոբուսը. Կա երկու զոհ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ընտրությունները ֆինանսավորելու գործով’