‘
Տավուշի մարզում գտնվող առաջնագիծ այցի ընթացքում լրագրողներից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից հետաքրքվեց, թե արդյոք Գորիսի դեպքերից հետո նա հանդիպում ունեցել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Որի ի պատասխան Արմեն Զուլարյանը նախ հետաքրքվեց, թե լրագրողը «տղավարի՞ է հարցնում, թե՞ որպես լրագրող»: Հետո ավելացրեց, որ եթե որպես լրագրող է հարցնում, ապա նման բան հարցնելու իրավունք չունի:
«Երբ որ առանձին լինենք, ես կբացատրեմ: Ոնց կարող եմ հանդիպած չլինեմ, եթե ինքը իմ ընկերն ա»,- ասաց Տավուշի մարզպետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ են արդյոք քննարկել նրանք հանդիպման ժամանակ՝ Տավուշի մարզպետը սրտնեղեց.
«Դու որ ընկրեներիդ հետ քննարկում ես, բոլորին բացահայտ ասո՞ւմ ես»: Նա հանդիմանեց լրագրողներին, թե ինչու են իրեն նման բաներ հարցնում՝ մարզի լուրջ խնդիրները թողած:
«Եթե դուք ինձնով հետաքրքվում ենք, պետք է իմ մարդկային նկարագրից տեղյալ լինեք: Ես անդավաճան եմ, կուզեմ դուք էլ էտպիսին լինեք»,- եզրափակեց մարզպետը:
‘