‘Տավուշի սահմանագոտում 2 զինծառայողներ թեթև վիրավորում են ստացել’

808

Հունվարի լույս 29-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայողներ: Այս մասին հաղորդում է aravot.am-ը: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: Կայքի հաղորդմամբ, Սպիտակի բնակիչ, 1987թ. ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով եւ կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967թ. ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով:

Իջևանի Բ/Կ-ից armlur.am-ին հայտնել են, որ զինծառայողները արդեն դուրս են գրվել՝ նշելով, որ զինծառայողների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Նախորդ հոդվածը‘Երևանի զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներն անցանելի են’