‘
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերն այսօր խախտել են հրադադարի ռեժիմը:
Twitter-ի իր էջում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը գրել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ:
Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:
‘