‘Տավուշում ի նշան բողոքի փակել են միջպետական ճանապարհը’

3276

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները, բողոքելով փայտանյութի առեւտրի արգելքի դեմ, փակել են Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարը:

 iLur.am-ի թղթակիցը Տավուշի մարզից հայտնում է, որ գյուղացիները փակել են մայրուղին մի քանի մեծ մեքենաներով, եւ թույլ են տալիս անցնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ցուցարարները տեղեկացրել են, որ բողոքում են ընդդեմ փայտանյութի առեւտրի արգելքի խստացման. վերջին շրջանում Տավուշում խիստ միջոցառումներ են իրականացնում անտառների հատումը կանխելու նպատակով:

Գյուղացիները նշում են, որ հասկանում են բնապահպանական միջոցառումների անհրաժեշտությունը, բայց իրենց ապրուստի միակ միջոցը փայտի վաճառքն է՝ կառավարությունը, արգելելով իրենց զբաղվել դրանով, այլընտրանք չի առաջարկում:  

ՙԵթե հարցն էնպես դրված լինի՝ երեխադ, թե ծառը, մենք ընտրում ենք երեխան՚, ասում են նրանք:  

Ցուցարարները խոստանումեն փակած պահել ճանապարհը, մինչեւ իշխանությունից ներկայացուցիչներ չգան:

Ի դեպ, ՃՈ Սեւանի հենակետում տասնյակից ավելի փայտով բեռնված բեռնատար մեքենաներ են կանգնած:

Նախորդ հոդվածը‘ «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ». Ի՞նչ է սպասվում «սերուցքայիններին» այս անգամ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ» – «Էվերթոն» 4-0. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ)’