‘
Տավուշում ծննդկանի մայրը տանը ծնված նորածին երեխային նետել է զուգարանի հորը:
Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Բերդ քաղաքի բժշկական կենտրոնից ոստիկանությանն ահազանգել են, որ իրենց դիմել է 1984 թվականին ծնված մի կին, որը, ունենալով 36-37 շաբաթական հղիություն, ծննդաբերել է տանը:
Ըստ Tert.am-ի, ոստիկանությունը հաղորդվածի հիման վրա նյութեր է նախապատրաստել, արդյունքում պարզվել է, որ նույն օրը կինը իրենց տան պատշգամբում ծննդաբերել է, ինչից հետո նրա մայրը նորածնին նետել է առանձնատանը կից կառուցված զուգարանը:
Երեխան մահացել է: Երեխայի սեռը եւ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
‘