‘Տավուշում 7-ամյա երեխան մահացել է H1N1 վարակից’

199

Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ 2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։

Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն:

Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը պահանջում է բացահայտել իր դեմ մահափորձի իսկական կազմակերպիչներին’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սաֆարյանի չեմպիոնական գոտեմարտը թուրք ըմբիշի հետ. Տեսանյութ’