‘
Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնությունում շարունակում է իր հաղթարշավը: 13-րդ տուրում «հանքափորները» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեցին «Տավրիային»: Սա «Շախտյորի» 13-րդ անընդմեջ հաղթանակն էր եւ թիմը 39 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման միակ գնդակը ամբողջ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո խփեց Ալեքս Տեյշեյրան:
Ուկրաինայի առաջնություն. 13-րդ տուր
«Տավրիա» — «Շախտյոր»`0:1
Տեյշեյրա՝ 49
‘