‘Տատա Մարտինո. Մեսսիի բացակայությունը չի արդարացնի անհաջողությունները’

709

ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի «Այաքսի» դեմ խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն խոսել է թիմի ապագա ամիսների մասին: «Մենք կորցրել ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ինչը բազմաթիվ խնդիրներ է ենթադրում: Բայց Մեսսիի բացակայությունը չի արդարացնի անհաջողությունները: Թիմում կան բազմաթիվ ուժեղ խաղացողներ, ովքեր կարող են լավ ֆուտբոլ խաղալ»: Մարտինոն նաև պատասխանել է Գվարդիոլայի հետ համեմատություններին՝ նշելով, որ ինքը կցանկանար կրկնել կատալոնացի մարզչի 2008-2009 թթ. մրցաշրջանում նվաճած 6 տիտղոսները:

Նախորդ հոդվածը‘Լարված վիճակ Բաղրամյան 26-ի մոտ. Երթի մասնակից կանայք պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’