‘Տատա Մարտինո. «Միլանը» ճգնաժամի մե՞ջ է. ինչպես որ մենք ‘

659

ՉԼ-ում տեղի ունենալիք «Բարսելոնա» — «Միլան» խաղին նախորդող մամլո ասուլիսում կատալոնցիների մարզիչը ընդգծել է խաղի կարևորությունն ու անդրադարձել Լեո Մեսսիի մարզավիճակին: «Ես շատ եմ հարգում «Միլանին», և եթե մենք կենտրոնացած չլինենք ամբողջ հանդիպման ընթացքում, նրանք մեզ անպայման կպատժեն: «Միլանը» ճգնաժամի մե՞ջ է. ինչպես որ մենք: Չեմ կարծում, որ նման մակարդակի հանդիպումներում պետք է գերագնահատել թիմերի մարզավիճակի խնդիրը»: Մարտինոն նաև անդրադարձել է Մեսսիի մարզավիճակին: «Նա նոր է ապաքինվել վնասվածքից, և նորմալ է, որ դեռևս իր լավագույն մարզավիճակում չէ: Ես նրանից միշտ սպասում եմ լավ խաղ և համարում եմ, որ նա շարունակում է որոշիչ լինել խաղադաշտում»,- ասել է Մարտինոն:   

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ. Հայաստանը հայտնվել է հետաքրքիր իրադրությունում’