Տարաձայնություններ Իսրայելի ռազմական կաբինետում

293

Էական տարաձայնությունները Իսրայելի ռազմական ղեկավարության շրջանում դառնում են հանրության սեփականությունը՝ սպառնալիքի տակ դնելով հրեական պետության ռազմական գործողությունը Գազայի հատվածում։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է The Wall Street Jpurnal թերթը։

Թերթի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ռազմական կաբինետի մեջ մտնող՝ ընդդիմադիր «Պետական ճամբար» դաշինքի առաջնորդ Բենի Գանցի դիրքորոշումները բաժանվում են երկու առանցքային հարցերում։ Դրանք վերաբերում են նրան, թե արդյո՞ք պետք է, որ Իսրայելը բանակցություններ վարի պատանդներին ազատ արձակելու և հակամարտությունը դադարեցնելու մասին, ինչպես նաև՝ ով պետք է կառավարի Գազայի հատվածը ռազմական գործողությունների ավարտից հետո։

Այսպես, Գանցը հանդես է գալիս ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների օգտին՝ հանուն նրա, որ պատանդ պահվող մոտավորապես 130 մարդ ազատ արձակվի, իսկ Նեթանյահուն և Գալանտը հայտարարում են, որ միայն ռազմական ճնշումը պաղեստինյան խմբավորմանը կստիպի գնալ զիջումների, գրում է թերթը։

Նախորդ հոդվածըՇախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները
Հաջորդ հոդվածըAusOpen. 16-ամյա Միրա Անդրեեւան հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերին