‘
«Սպանել Բիլին»(Kill Bill) երկու մասանոց ֆիլմի շարունակությունն, ամենայն հավանականությամբ, կդասվի Քվենտին Տարանտինոյի այն նախագծերի շարքը, որոնց մասին ազդարարվել է, բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել: Սեփական մտահղացման նկատմամբ հետաքրքրության բացակայությամ մասին հայտարարել է հեղինակն անձամբ:
Հիշեցնենք, 2007-ին Քվենտինը տեղեկացրել էր, որ մտադիր է նկարել Kill Bill-ի 3-րդ եւ 4-րդ մասերը: Առաջինում Ումա Թուրմանի հերոսուհուց պետք է վրեժ լուծեին նրա հետ ընդհարման հետեւանքով աչքերից եւ ձեռքերից զրկված «88 կատաղածները», երկրորդում, ինչպես ենթադրվում էր, պետք է «հակամարտեին» Բատրիքս Կիդդոյի եւ Վերնիտա Գրինի՝ չափահաս դարձած աղջիկները:
Բայց ժամանակը թռնում է, իսկ ռեժիսորն ավելի ու ավելի քիչ է հետաքրքրվում իր նախկին աշխատանքներով: Նախ նա հրաժարվեց «Քրեական պատմությունների» (Pulp Fiction)` «Վեգա եղբայրները» անվանումը կրող շարունակությունը նկարելու գաղափարից, իսկ այժմ որոշել է հրաժեշտ տալ «Բիլին»: We Got This Covered ամսագրի լրագրողի համապատասխան հարցին ի պատասխան՝ նա ասել է.
«Չգիտեմ՝ այդ ֆիլմը երբեւէ էկրան կբարձրանա, թե ոչ: Ավելի շուտ՝ ոչ, քան այո»:
‘