Տարբերակելու եւս մեկ գործիք․ Ալիք Մեդիա

759

Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Армения и Христианская Сирия. Культурные связи. IV-V вв.» գիրքը, որը նրա դոկտորական ատենախոսությունն է՝ պաշտպանված 1987-ին Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանում:

Հանրապետության ներսում եւ շուրջը ստեղծված ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում ընթերցողը կասի՝ «Լավ, մի՞թե դրա մասին գրելու կամ խոսելու ժամանակն է»՝ նկատի ունենալով, որ հրատարակվածը հույժ գիտական եւ ուսումնասիրողների նեղ շրջանակի հետաքրքրող 35-ամյա վաղեմության ատենախոսություն է։ Նաեւ կնկատի, որ Տեր-Պետրոսյանն այս պահին ոչ թե գիտական գործունեությամբ է զբաղվում, այլ անում իրավիճակը փրկելու փորձեր։

Ավելի քան երեսուն տարվա ընթացքում մենք այդպես էլ չհասկացանք, որ գիտական կոչումն ու վաստակը քաղաքական գործչի պաճուճանքը չեն, ոչ էլ առանձին մի բան, որ եղել եւ մնացել է կենսագրական անցյալում։ ․․․

․․․Հրատարակված գիրքը՝ որպես հետազոտության արդյունք, անշուշտ պետք կգա նրանց, ովքեր մասնագիտության բերումով դրա կարիքն ունեն, իսկ մեզ է՛լ ի՞նչ է պետք, որ կարողանանք տարբերակել միտքը զառանցանքից, խոսքն աղմուկից, բանն անբանությունից։

Տիգրան Պասկեւիչյան

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահի հանդիպումը Լեւոն Զեքիյանի հետ
Հաջորդ հոդվածըԿրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում