Ընթացիկ տարեսկզբից անօրինական կերպով Բելառուսի տարածքից Լեհաստան է փորձել անցնել 4283 միգրանտ, այսօր հաղորդել են լեհական սահմանապահ ծառայությունում։
2021 թ․ ընթացքում լեհ-բելառուսական սահմանը, Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով, ապօրինաբար փորձել է անցնել 39,7 հազար մարդ։
Միգրացիոն ճգնաժամի պատճառով Լիտվան և Լեհաստանը 2021 թ․ սահմանին արտակարգ դրություն էին հայտարարել, սկսել էին պատնեշներ կառուցել և ուժեղացրել էին սահմանի պահպանությունը։
Եվրոպայում Բելառուսի տարածքից անօրինական միգրացիան անվանել էին «բելառուսական ռեժիմի» «հիբրիդային ագրեսիա»։
Փոխանցում է Interfax-ը։