‘
Մոսկվայի զբաղվածության ծառայության տվյալներով՝ մարտի 19-ի դրությամբ՝ մայրաքաղաքում գրանցված գործազուրկ քաղաքացիների թիվը հասել է 32 206-ի: Այսինքն՝ 2015 թ. սկզբից գործազուրկների թիվը Մոսկվայում ավելացել է 3 հազար 577-ով, աճը կազմել է 12,4 %, վկայում են զբաղվածության ծառայության տվյալները:
Մայրաքաղաքում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակն անցել է 0,45 %-ից:
Միևնույն ժամանակ՝ զբաղվածության ծառայության տվյալների բանկում թափուր աշխատատեղերի քանակը հասնում է 113 հազար 583-ի, այսինքն, միջին հաշվով՝ մեկ գրանցված գործազուրկի բաժին է ընկնում 3,5 թափուր աշխատատեղ, նշում է գերատեսչությունը: Փոխանցում է Interfax-ը:
‘