‘Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. ճարտարապետը Արթուր Մեսչյանն է’

747

Այսօր հերթական նիստի ժամանակ Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որի գործունեության նպատակներն են լինելու հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: Թանգարան-ինստիտուտը կառուցվել է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Նախորդ հոդվածը‘8 տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայկական հակաուտոպիա. ի՞նչ կլինի Սերժի հաղթանակի դեպքում’