‘
«Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:
Դրա արդյունքներով ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արսեն Ախպերյանը ենթակա է կարգապահական տույժի, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, առանց մանրամասնելու, թե ինչ տույժի մասին է խոսքը:
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ուսումնասիրվում է տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես մի ոստիկան Կոմիտաս 5-ում բողոքի ակցիա անցկացնող Շողեր Մելքումյանի նկատմամբ սեռական բռնություն է գործադրում:
‘