‘
ԱԺ-ն այսօր ձայների 86 կողմ, 6 դեմ եւ 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին», իսկ 85 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ «Պաշտպանության մասին» աղմկահարույց նախագծերը՝ 2-րդ ընթերցմամբ:
Այսպիսով, տարկետման գործող կարգը փոխվեց: Այժմ, տղաները կամ բանակ կգնան 18 տարին անմիջապես լրանալուց հետո, կամ՝ կստանան տարկետում, կսովորեն բուհում, եթե պայմանագիր կնքեն ՊՆ-ի հետ, եւ ուսումնառությունից հետո 3 տարի ժամկետով կծառայեն ՊՆ-ի կողմից ընտրված վայրում:
‘