‘
Երեքշաբթի Վաշինգտոնի ոստիկանությունում հեռախոսազանգ են ստացել այն մասին, որ հնարավոր է՝ Սպիտակ տունն ականապատված է: Գաղտնի ծառայությունը մասամբ տարհանել է մի քանի հիմնարկների աշխատակիցներին, որպեսզի ստուգեն տեղեկատվությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Բարաք Օբաման տարհանման ընթացքում մնացել է Սպիտակ տան Ձվաձև աշխատասենյակում: Շենքում են մնացել նաև ԱՄՆ նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, և երկու դուստրերը, հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Փոխանցում է rosbalt.ru-ն:
‘