‘Տարհանվել է ԱՄՆ դեսպանատունը Ստոկհոլմում’

638

Ստոկհոլմում ԱՄՆ դեսպանատունը շտապ տարհանվել է:  France-Presse-ի փոխանցմամբ՝ ոստիկանների անհանգստության պատճառ է դարձել անհայտ բնույթի սպիտակ փոշով լի ծրարը, որը հայտնաբերվել է դեսպանատան փոստարկղում:

Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Ալբին Նևերբերգի խոսքերով՝ ներկա պահին դժվար է ինչ- որ բան ասել փոշու բաղադրության մասին: Փորձաննության արդյունքները պարզ կլինեն մի քանի օրվա ընթացքում:

Իրավապահ մարմինները ժամանակավորապես փակել են դեսպանատան շրջակա տարածքը: Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ և փրկարարներ կան: Քիչ առաջ ժամանել է նաև շտապ օգնության ծառայությունը, սակայն տուժածների մասին առայժմ ոչ մի խոսք չկա:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով դատավորը հեռացել է խորհրդակցության ‘
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարարին ‘