‘Տարոնիկում Տարոն չի լինի. Մամուլ’

1166

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է տեղի ունենալու: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին վաղաժամկետ դադարեցվել էին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանի լիազորությունները:

Համայնքի ղեկավարի ընտրությունների համար իրենց թեկնածությունն են առաջադրել չորս հոգի: Ուշագրավ է, որ գրանցված չորս թեկնածուներն էլ անկուսակցական են. գոնե նմուշի համար մի ՀՀԿ-ական չկա: Գյուղապետի պաշտոնի հավակնորդներն են Գևորգ Զաքարյանը, որը «Նոր Ակունք» ՓԲԸ օպերատոր է, Կարապետ Խաչատրյանը, Արմեն Խլղաթյանը, որը Գյումրու ԱԳԼՃԿ հերթափոխի պետ է, և Մովսես Սահակյանը: Ինչպես երևում է՝ գյուղերում արդեն ՀՀԿ-ական լինելը «մոդայիկ» չէ:

Նախորդ հոդվածը‘Բնական կլիներ, եթե ԱԳ նախարարը հրաժարական տար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ռադիկ Մարտիրոսյանի կիսանդրին կանգնեցնում եք, որ ի՞նչ անեք. Մամուլ’