‘Տարոնին օգնության կգա Վոլոչկովա՞ն. Մամուլ’

898

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել , որ ապրիլի կեսերին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, նա Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով` վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով: Թերթը հիշեցնում է, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինչևէ, տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասել է. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյան. Վարչապետի ձեռքերն ու ոտքերը կապված են. Մամուլ’