‘
Ւշխանական խոհանոցին լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որևէ հարց ինքնուրույն լուծելու իրավունք չունի: Ամենաչնչին խնդիրներն անգամ նա պարտավոր է ճշտել իր երկու վերադասների հետ:
Պետական համակարգ
Նախագահական նստավայրում Տարոն Մարգարյանի անմիջական ղեկավարը` Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությա պետ` Մերի Հարությունյանն է: Թե Տարոնը ո՞ւր գնա, ի՞նչ ասի, ինչպե՞ս իրեն պահի, ի՞նչ գրի կամ պատասխանի, որոշում է Մերի Հարությունյանը: Մերին մշակում է նաև Տարոնի վրա «աչոկներ» հավաքելու Ս. Սարգսյանի փիառ քայլերը` «Տարոն, դու էլ ես տեսնում սիրուն չէ» ծրագրի շրջանակներում: Ասում են, երբ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ շնորհավորեց մեկ տարի առաջ մահացած երիտասարդ կնոջ ծնունդը` մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ կյանքում, Մերի Հարությունյանը առանձնապես չէր տխրել Տարոն Մարգարյանի անմեղսունակ սխալի համար: Ժամանակ առ ժամանակ պետք է թույլ տալ, որ Մարգարյան Տարոնը դառնա համընդհանուր ծիծաղի առարկա, որպեսզի միշտ զգա վերադասի կարիքը:
Ատկատներ և կրիմինալ
Որևէ ֆինանսական գործարք, որևէ տենդեր Տարոն Մարգարյանը իրավունք չունի անցկացնել առանց Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի համաձայնության: Ունենալով կամազուրկ քաղաքապետ` Նեմեցը կարգվել է Տարոն Մարգարյանի՝ ատկատների և կրիմինալի գծով կուռատոր: Ասում են, գրեթե ամեն օր «Մեր Տարոնը» զեկուցում է Նեմեց Ռուբոյին օրվա անցուցարդը և ֆինանսական շարժերը: Քաղաքապետարանում կատակի առարկա է դարձել, որ եթե այսպես շարունակվի, ապա քաղաքապետարանը տեղափոխվելուէ Ավան` ֆուտբոլի ակադեմիա: Համայն հայության մայրաքաղաքի միլիարդավոր դրամների շրջանառություն վերահսկվում է Նեմեցների տիպի մարդկանց կողմից: Իսկ որպես փոխհատուցում «Մեր Տարոնը» Շարմազանովի և այլ երիտասարդ ՀՀԿ-ականների հետ սիրում է ուշ երեկոները և գիշերները անցկացնել տարբեր ակումբներում: Հենց այստեղ էլ, ըստ մասնակիցներից մեկի, խմվել է «մեր հաջորդ նախագահ` Տարոնի» կենացը:
Աղասի Մանուկյան
‘