‘
Այս լուսանկարները արվել են երեկ Հանրապետության Հրապարակում կազմակերպված «ավտոբուս-շոուի» ժամանակ, որի շրջանակներում միջին տարողությամբ մի քանի տասնյակ ավտոբուսները, որոնք շուտով կսկսեն շահագործվել մայրաքաղաքում, բերել լցվել էին հրապարակ: Նման ցուցադրական շոուներ հրապարակում հաճախակի են կազմակերպվում` մարդկանց ցույց տալու համար, որ տրանսպորտի վիճակը Երևանում բարելավվում է: Շոուին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը տեսա և լուսանկարահանվեց ավտոբուսների ֆոնին, այնուհետև նստեց իր մոտ 150.000 դոլար արժողությամբ Mercedes S դասի մեքենան և հեռացավ: Եթե Տարոն Մարգարյանը բացի շոուներից, իսկապես օգտվեր քաղաքային տրանսպորտից ապա կիմանար, որ այսպիսի շոուներով ընդամենը մի քանի տարի առաջ ներդրված տասնյակ միջին տարողությամբ ավտոբուսներ արդեն դուրս են եկել շահագործումից և որ նորմալ երկրներում միջին տարողությամբ ավտոբուսները ոչ մի դեպքում չեն օգտագործվում որպես քաղաքային տրանսպորտի միջոցներ: Այդ նպատակով այնտեղ օգտագործվում են բացառապես մեծ տարողությամբ ավտոբուսներ: Բայց դե Տարոնն ու՞ր, քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու՞ր: S դասի Mercedes -ից ամեն ինչ շատ պայծառ է երևում:
Հարություն Գևորգյան
‘