‘Տարոն Աճեմօղլուն Թուրքիայում «գիտության ոլորտում ակնառու ներդրման» համար մրցանակի է արժանացել’

818

Կրթության եւ գիտության ոլորտում ակնառու ներդրման համար Ստամբուլի Քադըր Խաս համալսարանի գլխավոր մրցանակը տրվել է աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին:

ԱՄՆ-ում բնակվող թուրքահայ Աճեմօղլուն Մսաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր է: Նա միջազգային ասպարեզում հայտնի է քաղաքատնտեսության, տնտեսական զարգացման եւ տնտեսության մեջ պետական հաստատությունների դերի մասին իր աշխատություններով

 Քադըր Խասի մրցանակին արժանացել է նաեւ Կոստանդնուպոլսի Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարթուղիմեոսը, տեղեկացնում է Hurriyet–ը:  

Նախորդ հոդվածը‘Վրաց պատգամավորները խորհրդարան կարող են ներկայանալ ազգային տարազով’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին. չի բացառվում ինքնասպանությունը. Տեսանյութ’