‘
«Ժողովուրդը» հրապարակել է Երևանի Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող գետնանցումի զուգարանի պատկերը: Երբ «ժողովուրդը» Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե գետնանցումի հասարակական զուգարանն ինչու է այս վիճակում, պատասխանեցին, թե այն 2011թ. հոկտեմբերի 5-ից սպասարկման է հանձնված «Անցումմեկ» անվամբ մի ընկերության:
«Մենք մեծ ջանքեր գործադրեցինք՝գտնելու այդ ընկերությունը, սակայն ապարդյուն: Պարզվեց՝ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի: Անգամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցված չէ: Միայն ափսոս, որ իր փիառ քայլերի շրջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրս չի այցելել այս հատված՝ անձամբ համոզվելու, թե ինչքան անհետևողական ու ինչքան անփույթ է աշխատում իր ղեկավարած կառույցը: Պատկերացնում եք՝ 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո: Բա այսքանից հետո ինչպե՞ս չասենք՝ Տարոն, գեղեցիկ չէ, Տարոն, աշխատել է պետք, դատարկ փիառը խայտառակում է մարդուն: «Ֆեյսբուք»-ն էլ ապագա չէ»,- հավելում է թերթը:
‘