‘«Տարոն, կշտացիր». Բողոքի ակցիա քաղաքպետարանի մոտ (ֆոտոշարք, տեսանյութ)’

2479

Այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Մի խումբ քաղաքացիներ «Վերջ գծատերերի լպիրշությանը» ցուցանակներով  նստել էին քաղաքապետարանի մուտքի մոտ: Նրանք սկսեցին դրամապանակներից 50 դրամանոցներ  հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»: Քաղաքապետարանի դռների մոտ ակցիայի երկու մասնակիցներ նստել էին եւ ոստիկաններին տեւական ժամանակ չէր հաջողվում նրանց հանել այդտեղից:

Aravot.am-ի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցներին տեսնելով, քաղաքապետարանից սկզբում փակեցին դռները՝ թույլ չտալով որեւէ ելումուտ: Քաղաքացիները պահանջում էին, որ տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը իջներ եւ հանդիպեր իրենց հետ: Նավասարդյանի փոխարեն ներքեւ  իջավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Նա սկսեց բացատրություններ տալ, թե ինչու է թանկացել տրանսպորտը, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները սկսեցին բարձր սուլել եւ 50, 20 դրամանոցներ նետել նրա վրա, մինչեւ կոպեկներից մեկը կպավ խորհրդականի գլխին: Ալբերտ Գեւորգյանը շփոթվեց, բարկացավ եւ խոսքը կիսատ թողնելով, «էս են մեր քաղաքացիները» ասելով՝ մտավ քաղաքապետարան: 

Նախորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյանը վարչապետի ստորագրության բացակայության մասին. Ինձ մի ծիծաղեցրեք ‘
Հաջորդ հոդվածը‘Եվ կրկին արագաչափեր մայրուղիներում’