‘Տարոն Մարգարյանը իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետի. «Ժողովուրդ»’

1189

Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։ Միայն վերջին կես տարվա ընթացքում Տ. Մարգարյանը Ռիգայի քաղաքապետի հետ երրորդ անգամն է հանդիպում, ընդ որում՝ երեք ամիսը մեկ պարբերականությամբ։ Հուլիսի 5-ին ինքն էր մեկնել Ռիգա, հոկտեմբերի 8-ին Ուշակովն էր ժամանել Հայաստան ու հանդիպել նրա հետ։

Եվ ահա երեկ Տ. Մարգարյանը կրկին պաշտոնական այցով գնացել է Լատվիայի մայրաքաղաք։ Ուշագրավը, սակայն, այս այցի առիթն է. Տ. Մարգարյանը գնացել է՝ մասնակցելու Ռիգայի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը։ Փաստորեն, Երևանի քաղաքապետը մայրաքաղաքի խնդիրները լուծելու փոխարեն հսկայական գումարներ է ծախսում ճամփորդության վրա»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Դերոն դիմել է դատախազություն. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին. «ՀԺ»’