‘
Քիչ առաջ կառավարության նիստում փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետն այս պահին հանդիպում է Երևանի ավագանու խմբակցությունների հետ՝ քննարկելու տրանսպորտի ուղեվարձի թանկացմա հետ կապված հարցերը:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ քննարկումների ավարտին Տարոն Մարգարյանը հանդես է գալու հրապարակային հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը նաև գաղտնի ռեժիմով լսելու է փոխքաղաքապետի զեկուցումը: Նախապես կառավարության կայքում տեղադրված նիստի օրակարգում որպես զեկուցող՝ գրված էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը, սակայն այսօր առավոտյան այն փոխարինվեց փոխքաղաքապետ Կամո Արեյանի անունով: Տարոն Մարգարյանն այսօր կառավարության նիստին չի մասնակցում:
‘