‘Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով. Արմենպրես’

1920

«Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Այդ մասին Արմենպրեսի փոխանցմամբ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,-  ասել է Վանեցյանը:

Նա հավելել է, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայի նախագահ. Ռազմական ներխուժումը Վենեսուելա չի օգնի լուծելու ճգնաժամը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ. 1 կուսակցություն հրաժարվել է ավագանու ընտրություններին մասնակցելուց’