‘Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երեւան» հիմնադրամի գործով’

2078

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տարոն Մարգարյանը դեռևս այս փուլում չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի», — «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Վանեցյանը։

Նախորդ հոդվածը‘Մաուրիցիո Սարին մտադիր է փոխել «Չելսիի» խաղաոճը’
Հաջորդ հոդվածը‘FAF-ը կսատարի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը’