‘
Տարոն Մարգարյանի youtube-ի ալիքից անհայտացել է տրանսպորտը չթանկացնելու մասին տեսանյութը: Ֆեյսբուքյան օգտատեր և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիորսյանն այս կապակցությամբ գրում է. « Նախընտրական խոստումների խմբագրման հետաքրքիր ձեւ են գտել. Տարոն Մարգարյանի ալիքից այս բոլորի կողմից սիրված տեսանյութը՝ չթանկացնելու խոստումով փակվել է, դրված է պրիվատ: Կարծում եմ, լիքը մարդ քաշած կլնի արդեն, քիչմ ուշացրել են»։
Եվ իրոք տեսանյութը շատ շուտով հրապարակվել է այն պահպանած օգտատերերի կողմից:
‘