‘
Չնայած թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն Ավանում արդեն հրավառություն է: Ավանցիներրը չեն կասկածում, թե ում շտաբն է կազմակերպել, հատկապես, որ այն տեղի էր ունենում Տարոն Մարգարյանի շենքի դիմաց: Հաղորդում է «Ա1+»-ը:
Հիշեցնենք, որ ըստ նախնական արդյունքների, թիվ 1 ընտրատարածքում «հաղթել է» հանրությանն անհայտ Ռոբերտ Սարգսյանը: Վերջինս հանրությանը հայտնի է միայն նրանով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է:
‘