‘Տարոն Մարգարյանի աներձագ. Խորհուրդ չեմ տա ուրիշի փողերը հաշվել’

1037

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով միաժամանակ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է, բավականին ուշագրավ հայտարարությունէ  արել: Մասնավորապես,պատասխանելով «Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքի» հարցին՝ Սարգսյանն ասել է, թե. «Տարոն Մարգարյանի ունեցվածքը բոլորն օրինական ճանապարհով ձեռք բերված ունեցվածք է, ես խորհուրդ չեմ տա ուրիշի փողերը հաշվել, դա լավ չի»։ Հարցին, թե « Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում է նշված նրա կարողությունը», Սարգսյանն արձագանքել է, թե « Ես չեմ նայել՝ ճիշտն ասած»։ Սարգսյանի հաջորդ պատասխանն ավելի ցնցող էր: Հարցին, թե «դուք տեղյա՞կ չեք, թե ինչ ունի Տարոն Մարգարյանը», նա պատասխանել է. «Ինքն իմ բարեկամն ա, իմ ընկերն ա, բայց ես դաստիարակություն չունեմ ուրիշի հայտարարագիրը կարդամ, տեսնեմ մեջն ինչ կա։ Ամեն դեպքում, դա օրինական ճանապարհով կուտակած կարողություն է», եւ ապա հավելել է, թե «հալալ ըլնի նրանց, ով ինչ ունի»։  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:  

Նախորդ հոդվածը‘Նախարարը «ՀայՌուսԳազԱրդի» վաճառքի մասին. Եթե հարմար ստացվի, ինչի՞՝ չէ . Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օմնիա Վանիտաս. Տաղ մեղայական’