‘Տարոն Մարգարյանի հետերոսկեդաստիկությունը. Մամուլ’

1789

«ՀԺ»-ն գրում է. «Մայրաքաղաքի բնակչու­թյան կանոնավոր տրանս­պորտային սպասարկումն ապահովելու համար շարու­նակել համալրել ավտոբու­սային հավաքակազմը թա­ղային նշանակության ավտոբուսներով և դրան զուգահեռ նվազեցնել միկրոավտոբուսների թիվը…»:

Սա մեջբերում չէ 8-րդ դասարանցու շարադրությու­նից կամ քաղաքապետի որևէ թեկնածուի նա­խընտրական ծրագրից: Սա հատված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախո­սությունից (դիսերտացիայից): Դեկտեմբերի 26-ին Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանելու է իր ատենախոսությունը և ստանալու է «Տն­տեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագի­տության թեկնածուի գիտական աստիճան: Ատե­նախոսությունը չափազանց հետաքրքիր «դրույթ­ներ է» պարունակում, որոնցից պարզ է դառնում, թե ինչու է Երևանի վիճակը այսպիսին:

Սույն աշխատությունը լեցուն է պարզունակ մտքերով ու պնդումներով, բայց տեղ-տեղ համեմվում է բարձրագույն մաթեմատիկական ձևակերպումներով և տերմիններով, օրինակ՝ հետերոսկեդաստիկություն, ավտոկոռելյացիա և այլն: Ենթադրվում է, որ Երևանի քաղաքապետը շատ երկար պետք է պարապի՝ սույն բառերն արտասանելու համար:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ում սպառնացել են Ուշի գյուղի գյուղապետին՝ «ընտանիքներդ կվերացնենք». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վազգեն Մանուկյանի հիվանդությունը տարիքի հետ խորանում է’