‘Տարոն Մարգարյան. Մարզերից շները գալիս են Երեւան’

7987

‘

Երեւանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը թափառող շների քանակի մասին ճշգրիտ տվյալներ չունի:

Ըստ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքների,  մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը դրանց վնասազերծելու համար մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն:

«Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն չենք արել, տարիներ շարունակ բողոքների, քաղաքացիների պահանջների, աշխատանքները կազմակերպելու համար աճ է գրանցվել, մարզերից էլ են շները գալիս Երեւան, հետեւաբար, հստակ չենք կարող ասել՝ ինչքան թափառող կենդանի կա Երեւանում: Հորդորում ենք բոլորիդ, որ մեզ օգնեք: Հստակ է, որ կան թափառող շներ, քաղաքացիները բողոքում են, բայց չենք կարողանում հարցը լուծել»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Թափառող կենդանիների վնասազերծումը տարիներ շարունակ իրականացնում է «Յունիգրաֆ իքս» ընկերությունը, որը հիմնականում ոչնչացնում է թափառող շներին:

 

‘

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա»’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը չի կասկածում ընտրություններում Պուտինի հաջողությանը’