‘Տարոն Մարգարյան. Տրանսպորտը կթանկանա’

1208

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկնել է միտքը, թե անհրաժեշտ է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձերը:

«Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել, այո՛, այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել»,- Yerkir.am-ի փոխանցմամբ, ի պատասխան հարցի` արդյո՞ք անխուսափելի է սակագնի բարձրացումը, ասել է քաղաքապետը:

Նա նշել է, որ քաղաքացիների ընդվզումից չի վախենում: «Վախենալ-չվախենալու խնդիրը չի, մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա մասին: Եթե տրանսպորտի խնդրի լուծումը չտանք, ապա երկու տարի հետո Երևան քաղաքում տրանսպորտ չի լինի: Իսկ այսօր անվտանգ երթեւեկություն չի իրականացվում, եւ բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի  խոշոր վթարը՝ պարզ եւ ցավալի օրինակ»,- ասել է Մարգարյանը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը հայտնաբերել է ՀԱԿ գրասենյակ ներխուժած անձին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկություններ և նշանակումներ Ոստիկանությունում’