‘
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե գազի սակագնի բարձրացման հետ կապված կթանկանա արդյոք տրանսպորտի գինն ասաց, որ մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են:
«Տնտեսագետների ուսումնասիրություններից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք: Դեռ չի քննարկվում տրանսպորտի թանկացման հարցը, բայց հաշվարկները կատարվում են: Դրանք պետք է կատարեն, որպեսզի հասկանանք, թանկանալու է թե ոչ»,- նշեց Մարգարյանը:
Ավելի վաղ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով հնարավոր է բարձրանա գազալցակայաններում գազի գինը: Գազի նոր սակագների մասին կարող եք կարդալ այստեղ:
‘