Տարվա լավագույն դարպասապահի մրցանակի 10 հավակնորդները

498

France Football պարբերականը հրապարակել է տարվա լավագույն դարպասապահի մրցանակի (Լեւ Յաշինի անվան) հավակնորդների տասնյակը։

Ցուցակում են Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Յասին Բոնոն («Սեւիլիա», Մարոկկո), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալ), Միկ Մենիանը («Միլան», Ֆրանսիա), Յան Օբլակը («Աթլետիկո», Սլովենիա), Քեւին Տրապը («Այնտրախտ», Գերմանիա), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ», Ֆրանսիա)։

France Football-ն այս մրցանակը սահմանել է 2019-ին։ Առաջին դափնեկիրը եղել է Ալիսոն Բեքերը։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Հաջորդ հոդվածըՊատանեկան ԵԱ․ Սերյոժա Բարսեղյանը Եվրոպայի ռեկորդներով նվաճել է հաղթողի կոչումը