‘Տարվա լավագույն մարզիչի եւ լավագույն գոլի հավակնորդները’

559

Նոյեմբերի 29-ին հայտնի են դարձել տարվա լավագույն մարզիչի, ինչպես նաեւ ամենագեղեցիկ գոլի մրցանակի 3 հավակնորդների անունները, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը

2012թ. աշխարհի լավագույն մարզիչի կոչման համար կպայքարեն Ժոզե Մոուրինյոն («Ռեալ», Մադրիդ) Խոսեպ Գվարդիոլան («Բարսելոնա») եւ Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական): Նրանք ընտրվել են մրցանակին հավակնող 10 մարզիչներից, որոնց թվում էին՝

Յուրգեն Կլոպը («Բորուսիա» Դ.), Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), Յուպ Հայնկեսը («Բավարիա»), Ռոբերտո Դի Մատեոն («Չելսի»), Ռոբերտո Մանչինին («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ»), Չեզարե Պրանդելին (Իտալիայի հավաքական):

Ինչ վերաբերում է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլի մրցանակի 3 հավակնորդներին, ապա նրանք են՝

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, «Սանթոսի» հարձակվող Նեյմարը եւ թուրքական «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Միրոսլավ Ստոխը:

Հաղթողների անունները հայտնի կդառնա հունվարի 7-ին:

Նախորդ հոդվածը‘Բերդիմուհամեդովը չի փրկի Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Շտապ օգնությունը ուշացել է, վթարի ենթարկվածը՝ մահացել ‘