‘Տարտուի թանգարանի աշխատակիցները ցանկանում են վերարտադրել կղանքով պատրաստված ցուցանմուշը (Ֆոտոշարք)’

931

Տարտուի գեղավեստական թանգարանը դիմել է «Մշակութային կապիտալ» հիմնադրամին՝ նկարիչ Յաան Թոոմիկի հեղինակած՝ մարդկային կղանքի միջոցով պատրաստված ինքնատիպ կոմպոզիցիաներից մեկի վերարտադրման իրավունքը ձեռք բերելու նպատակով, հայտնում է Postimees լրատվամիջոցը:

\"\"

«Մենք ցանկանում ենք ինքներս վերարտադրել այդ ցուցանմուշը, քանի որ թանգարանը չի պատրաստվում անընդհատ պահել ինչ-որ մեկի արտաթորանքով լի տարաները»,- պարզաբանել է հեղինակավոր թանգարանի տնօրեն Ռեեթ Մարկը:

\"\"

Հատկանշական է, որ Թոոմիկի ցուցահանդեսի բացումից կարճ ժամանակ անց թանգարանից անհետացել էր կոմպոզիցիայի մաս կազմող՝ կղանքով լի տարաներից մեկը, ինչի առնչությամբ Տարտուի թանգարանի աշխատակիցները հրապարակավ ներողություն էին խնդրել հեղինակից՝ նրա ստեղծագործությունը ամբողջականությունից զրկելու համար:   

Նախորդ հոդվածը‘Տըխկըլը-տըմբըլը. Գեղամյանը Կոնգրես-ԲՀԿ համախմբման մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանին’