‘Տարօրինակ գողություն Կոնգրեսի վարչության անդամի տնից’

2147

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

-Պարոն Մանուկյան, երեկ լուր է հրապարակվել այն մասին, որ գողություն է կատարվել Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանի տնից: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:

-Շատ տարօրինակ գողություն է, քանի որ չհրկիզվող պահարանից բացի գողերը ոչինչ չեն տարել, այն դեպքում, երբ կարող էին տանել համակարգիչներ, նկարներ, թանկարժեք այլ իրեր: Եւ դա այն դեպքում, երբ գողերն ունեցել են բավականին շատ ժամանակ, երկար են եղել այնտեղ, գործել են շատ անկաշկանդ, պրոֆեսիոնալ, եւ փաստորեն ամբողջովին տիրապետել են իրավիճակին: Նշեմ, որ հայտնի է նաեւ, որ տան շրջակայքում կան նկարահանող սարքեր, եւ նրանք պետք է որ իմանային սրա մասին: Կարծում եմ, որ սա սովորական գողություն չէ: Ավելին, կարող եմ ասել, որ սա կարող էր կազմակերպված լիներ որոշակի շրջանակների կողմից:  

-Ի՞նչ եք ակնարկում, այսինքն, քաղաքակա՞ն է դրդապատճառը:

-Որպեսզի չլինեն քաղաքական ենթատեքստեր, եւ չլինի որւեէ մեկի կողմից նման մեկնաբանություն, կարծում եմ, որ ոստիկանությունը` ելնելով նշածս հանգամանքներից, հնարավորություն ունի շատ արագ բացահատելու հանցագործներին, եւ դրանով իսկ փարատվի դեպքերի քաղաքական տարբերակի վերաբերյալ կասկածները: Կարծում եմ` ոստիկանությունը ամեն ինչ կանի`հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու համար:  

 

Նախորդ հոդվածը‘Արևելյան գործընկերության երկրների ճանապարհը դեպի ԵՄ առաջիկա 5 տարիների համար պատվիրված է’
Հաջորդ հոդվածը‘Ռադան քվեարկել է կոմունիստների խմբակցությունը լուծարելու օգտին’