‘Տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ընդդիմությանը կոչ է անում քննադատել իր շեֆին. «ՉԻ»’

1692

Ընդդիմությունը պետք է քննադատի իր իշխանությանը, այլ ոչ թե հարևան երկրի», հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և ավելացրել` «ցանկացած նման խոսք բերում է այլ պետության ներկայացուցիչների հակադրման»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է.  Շավարշ Քոչարյանը սա ասել է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության հարցի «շրջանակներում», և եթե փակագծերը բացելու լինենք, նրա ասածը սա է. «դուք Պուտինին մի քննադատեք, թե չէ կբարկանա, ավելի լավ է Սերժ Սարգսյանին քննադատեք»:

Ճիշտ է ասել իհարկե, բայց համաձայնվեք` տարօրինակ է, որ պետական պաշտոնյան ընդդիմությանը կոչ է անում քննադատել իր շեֆին: Է՛լ ավելի տարօրինակ է, որ քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ղարաբաղյան կարգավորմանն ու բանակցային գործընթացին, բայց երբևէ արտգործնախարարությունից կոչ չի հնչել քննադատել ոչ թե Ալիևին, այլ Սերժ Սարգսյանին:

Ամեն դեպքում՝ Շավարշ Քոչարյանի դիտողությունը շատ դիպուկ էր և վերաբերում է բոլոր նրանց, ովքեր կտրուկ  դեմ են արտահայտվում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, բայց ոչ մի բառ չեն ասում այդ փաստաթուղթը ստորագրած Սերժ Սարգսյանի դեմ:

Նախորդ հոդվածը‘Ոչ մի կառույց իրավունք չունի բացասական արձագանքելու հումանիտար նպատակներով իրագործված գործողությանը. Արցախի վարչապետ («Ժողովուրդ»)’
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, որոշ ճանապարհներին մերկասառույց է’