‘Տաքսիներրի ուղևորափոխադրումների կազմակերպման մասին փաթեթ է ներկայացվել կառավարությունում’

666

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը:

Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն ծավալելու ընթացակարգերը: 
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:

Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:

Նախորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյանը կոչ է արել աջակցել Սիրիահայերի օգնության հիմնադրամին’
Հաջորդ հոդվածը‘Անգլիական ակումբները ռեկորդային եկամուտներ կունենան’