‘Տաքսիստները Գյումրիում էլ են ցույց անում’

821

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Հանրապետության հրապարակում բողոքի ցույց են անցկացնում անհատ տաքսիների վարորդները: Նրանց դժգոհության պատճառը լիցենզավորման կարգի փոփոխություններն են, որոնք նախատեսում են դեղին համարանիշների փոխարինում սպիտակով, ինչպես նաեւ` ամսական 12 հազար դրամի չափ նոր հարկի գանձում: Տաքսու վարորդների խոսքով, ստեղծված պայմաններում նման գումարի վճարումը, պարզապես, անհնար կլինի, եւ այդ որոշման գործողությունը պետք է կասեցվի:

Տաքսու վարորդները փակել են Հանրապետության հրապարակը:

Նշենք, որ Գյումրիի տաքսիստները եւս նույն պահանջով հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են անհապաղ կասեցնել լիցենզավորման նոր կարգի գործողությունը: Տաքսիստները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կփակեն քաղաքի բոլոր ճանապարհները եւ Գյումրի-Երեւան մայրուղին: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դիվանագիտական բարձր աստիճաններ է շնորհում «գաստրոլյորներին»’
Հաջորդ հոդվածը‘Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2015 թվականի հունվարին նվազել է 6.3%’