‘Տեխզննման կտրոնը կարելի է ստանալ փոստով՝ կատարելով էլեկտրոնային վճարներ’

2429

Կառավարությունը պարզեցրել է ավտոմեքենայի պարտադիր տեխնիկական զննման կտրոնի ստացման ընթացակարգը:

Ներկայացնելով որոշման նախագիծը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, թե այսուհետ տեխզննման համար նախատեսված բոլոր պարտավորությունները կարելի է կատարել էլեկտրոնային տեսքով, իսկ կտրոնը կարելի է ստանալ փոստով, երկու օրվա ընթացքում:

Դրա համար հարկավոր է մտնել պետական էլեկտրոնային վճարային համակարգ, մուտքագրել տրանսպորտային միջոցի և տեխնիկական անձնագրի համարները և վճարել տեխզննման համար նախատեսվող գումարը: Բանկային միջնորդավճարը կազմում է 0.2%, իսկ փոստային ծառայությունը` 250 դրամ: Արդյունքում, ավտոսեփականատերը կտնտեսի նախկինում վճարվող գումարի առնվազն կեսը, մոտ 1 հազար դրամ: 

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի նախկին վարչապետին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ինչո՞ւ եք ուղարկել այս հակասահմանադրական նախագիծը. Տեսանյութ’